Ղարաբաղում ականազերծման ժամանակ «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիր է գործի դրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ սակրավորներն առաջին անգամ գործարկել են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը։

 



«Ուրան-6» համալիրի օգնությամբ մոտ 8 հա տեղանք է հետազոտվել Խոջալու բնակավայրի շրջանում:

Հեռահար կառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների տարածքը ՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը ականազերծման ժամանակ:

«Օպերատորը կարող է կառավարել մինչև 800 մետր հեռավորության վրա գտնվող համալիրը (սարքի վրա կան բարձր հստակության 4 տեսախցիկներ, որոնք ապահովում են շրջանաձև դիտարկման հնարավորթւյուն): «Ուրան-6» համալիրի աշխատանքի ընթացքում հողում գտնվող ռազմամթերքը վնասազերծվում է մշակման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: