Իշխան Սաղաթելյան. Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից

Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am։

«Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը:

Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու:

Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձում հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։

Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն

Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։

Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետևաբար՝ բախումը բացառված է հակամարտող կողմեր պարզապես չկան։

Կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից և գիտակցում կորուստը։

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ և արդար ընտրության իրավունքը։

Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների և իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։

Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։

Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։

Առանց Նիկոլ Հայաստան», - նշել է Սաղաթելյանը։