ԱԺ-ն հերթական քառօրյան է գումարել. օրակարգում է 2021թ․ պետական բյուջեն (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան։ Օրակարգում ներառված 1 27 հարց, այդ թվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին, տեղեկացնում է News.am:

 

Օրակարգում են նաև հետևյալ հարցերը.

- Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն,

- Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություն

- Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն

- Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն

- Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին

- Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն: