ԱԺ-ի դիմաց մեկնարկել է հանրահավաքը ոստիկանական մեծ ուժերի ներկայությամբ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ազգային ժողովի շենքի մոտ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։

 


Հիշեցնենք, որ այսօր էլ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին արել՝ փակելով Մյասնիկյան պողոտան։ Երևանում տեղի են ունեցել նաև իրազեկման ակցիաներ։ Դրանից հետո քաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները երթով եկել են Ազգային ժողով։

Հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ արդեն ոստիկանությունը մեծ ուժեր էր կուտակել Ազգային ժողովի շենքի մոտ, շենքն, ըստ էության, շրջափակված է ոստիկանական շարքերով, տեղեկացնում է News.am։