1 174 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 145 240

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 174-ով և դարձել 145 240: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 20 336 մարդ (-204), կատարվել է 539 337 (3 504) թեստավորում, առողջացել են վարակվածներից 121 882-ը (+1 350)։ Գրանցվել է մահվան 2 416 (+23) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով ու դարձել 606, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։