Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատերազմից կարելի էր խուսափել

Պատերազմից կարելի էր խուսափել, բայց քաղաքական իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականություն էր վարում, հայտարարել է ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար Արցախի Վիտալի Բալասանյանը, Արցախ TV-ին տված իր հարցազրույցում:

 

«Անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունը վարեր սեփական քաղաքականությունը։ Իհարկե, համագործակցելով և համաձայնեցնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Դա մենք չկարողացանք անել և 2020թ.ընտրություններից հետո Արցախի սուբյեկտության խնդիր կա։ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեին, որ Արցախը որպես սուբյեկտ կայանար» – հայտարարեց նա։

Բալասանյանի խոսքով՝ անհրաժեշտ էր նաև ճկուն քաղաքականություն վարել Իրանի, Ռուսաստանի հետ, որը միշտ եղել է հայկական կողմի ռազմավարական գործընկերը: «Մենք չկարողացանք դա անել, և դա մեծ պատասխանատվություն է Հայաստանի քաղաքական ղեկավարության համար», – հայտարարել է նա:

Նա ընդգծել է տեղի ունեցածից հետևություններ անելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է հետևություններ անենք և ռազմական և քաղաքական գործընթաց սկսենք Հայաստանի և Ռուսաստանի հետ՝ հանդես գալով որպես սուբյեկտ», – ընդգծել է Արցախի անվտանգության խորհրդի ղեկավարը:

Ալկոհոլ, թմրանյութեր ու աղանդավորներ. այն ամենն, ինչ հետայսու արգելվելու է Արցախում

Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցում նշել է, որ այսուհետ Արցախում արգելվելու է ալկոհոլի ու թմրամիջոցների օգտագործումը։

Նաեվ Բալասանյանը հստակ ուղերձ հղեց տարատեսակ աղանդավորական կազմակերպություններին` փակել իրենց գրասենյակները։

Նրանք, ովքեր ալկոհոլ են օգտագործել, տանից դուրս չպետք է գան, իսկ ովքեր թմրանյութեր են օգտագործում, կամ պետք է հրաժարվեն այդ սովորությունից, կամ էլ` լքեն Արցախի տարածքը։

Վիտալի Բալասանյանը տեղեկացրեց որ ուժեղացվելու են բոլոր տեսակի ծառայությունները և օրինազանց քաղաքացիները խիստ պատժվելու են։ Նույնը վերաբերում է խաղաղապահներին։ Եթե քաղաքացիները կտեսնեն գոնե մեկին, որը ալկոհոլ կամ թմրանյութ է օգտագործում, գեներալ Մուրադովի օգնությամբ խիստ պատժվելու են ու ցուցադրվեն հեռուստատեսությամբ։

Սկսած Արցախի Հանրապետության նախագահից՝ որևէ մեկը ֆեյսբուքյան էջ չի ունենալու

Գեներալ Բալասանյանը նշել է, որ պետական բոլոր աշխատողների ֆեյսբուքյան էջերը պիտի փակվեն՝ սկսած նախագահից, քանի որ պետական աշխատողներն իրենց ժամանակն անցկացնում են սոցցանցերում՝ գործով զբաղվելու փոխարեն։

«Անվտանգության խորհրդի օրակարգային հարցերից մեկը լինելու է ֆեյսբուքյան հարթակը։ Ես վստահ եմ, որ տեղի է ունենալու այդ որոշումը։ Սկսած Հանրապետության նախագահից որևէ մեկը ֆեյսբուքյան էջ չի ունենալու։ Պետական բոլոր պաշտոնյաներին, որոնք կհայտնվեն սոցցանցերում աշխատանքային ժամերին, րոպե առաջ ուղարկելու ենք տուն։ Պետական աշխատողներոը հետևելու են, որ ով սոցցանցում գրառում արեց աշխատանքային ժամին, ուրեմն իր տեղը այլ տեղում է։ Մինչև սեպտեմբեր մոտ 15 մլրդ գումար է ծախսել Արցախի ժողովուրդը, արցախում ապրող 150 հզ բնակիչը՝ ինտերնետային էջերից, հեռախոսներից օգտվելու համար, իսկ Արցախի բյուջեն 120մլրդ է ծիծաղելի՞ է, թե՞ չէ»,- նշել է նա։

Արցախի զինված ուժերը պետք է ենթարկվեն Հանրապետության ղեկավարությանը

Արցախի զինված ուժերը պետք է ուղղակիորեն ենթարկվեն Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

Նա պատմել է Երեվան կատարած իր այցի մասին։ Բալասանյանը նշել է, որ այցը պաշտոնական բնույթ է կրել։

«Այցի նպատակն էր հանդիպել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի հետ։ Գրեթե 2 օր աշխատել ենք նրանց հետ։ Իհարկե, ես նախարարին առաջարկեցի վարչապետին զեկուցել, որ եթե անհրաժեշտություն կա, մենք կհանդիպենք։ Նախարարը պատասխանեց, որ ինքը վարչապետին զեկուցել է, և որևէ խնդիր չի եղել», – ասաց Բալասանյանը։

Նա տեղեկացրել է, որ Երևանում քննարկվել է Հայաստանի և Արցախի զինված ուժերի հետագա համագործակցության հարցը:

«Քանի որ մենք արդեն տեսնում ենք, որ մենք պետք է բարձրացնենք Արցախի սուբյեկտության մակարդակը, և Արցախի զինված ուժերը, և նրանց հավասարեցված բոլոր կառույցները պետք է ուղղակիորեն ենթարկվեն Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությանը», – հայտարարել է Բալասանյանը:

Նա պատմել է զինված ուժերում նախատեսվող փոփոխությունների մասին ։

Բալասանյանը տեղեկացրել է, որ զորքերի համալրման խնդիր կա։ «Բոլորը պարտավոր են ծառայել։ Այդ մարդիկ բարձր աշխատավարձ կստանան», – ասաց Բալասանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Արցախում կստեղծվեն սահմանապահ զորքեր, ինչպես նաև մշտական զորքեր՝ պաշտպանության բանակի տեսքով, որը կենթարկվի Անվտանգության խորհրդին:

Բալասանյանը նշել է, որ հանրապետությունում կձևավորվի պայմանագրային ռեզերվ և աշխարհազորային, ընդ որում ՝ աշխարհազորը կենթարկվի քաղաքացիական պաշտպանության շտաբին։

«Մենք ունենալու ենք մեր զինված ուժերը, ոստիկանական կառույցը՝ ուժեղացված գումարտակով, ԱԱԾ-ն՝ ուժեղացված գումարտակով։ Կլինեն հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու խնդիրներ», – ասել է Բալասանյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված ահաբեկչական խմբավորումները դեռևս գտնվում են Արցախի սահմանների մոտ։

Ռուս խաղաղապահների հետ համագործակցության մասին

Վիտալի Բալասանյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ռազմական և քաղաքական իշխանություններին՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի. Բալասանյանն ընդգծել է, որ իր տեղեկություններով, ռուսական կողմը պատերազմի սկզբից ամեն օր փորձել է դադարեցնել ռազմական գործողությունները:

«Շնորհակալություն եմ հայտնում Արցախում գտնվող զորախմբին։ Մենք համագործակցում ենք որպես հավասարը հավասարի հետ», – ասաց նա՝ ընդգծելով, որ համագործակցությունը պաշտոնական բնույթ է կրում։

Վիտալի Բալասանյանը տեղեկացրել է, որ ինքը ռուս խաղաղապահների հետ համագործակցության պատասխանատուն է՝ վստահություն հայտնելով, որ այդ համագործակցությունը կխորանա: «Վստահ եմ, որ մենք կկարողանանք հետագայում կյանքի կոչել մեր հարաբերությունները ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հետ», – հայտարարել է նա:

ԱԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ Բաքվի հայտարարություններն այն մասին, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, շատ հեռու են իրականությունից:

Նա հայտարարել է, որ ներկայումս Արցախի զինված ուժերի զբաղեցրած դիրքերը «պայմանական» բնույթ են կրում։ «Կան, իհարկե, տարածքներ, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը խախտումներ են կատարել, բայց դա ժամանակավոր պայմանական է», – ասել է Բալասանյանը՝ ընդգծելով, որ հետագայում «սահմանների հստակեցում» է իրականացվելու:

ArmeniaToday.news, Onnet.am և Iravaban.net կայքերի նյութերով