2021-01-03 18:06
Լրատվական գործակալություններ
0
Mehr. Հայաստանը 2250 թուրքական ապրանքներ կփոխարինի իրանականով
Իրանական առևտրի աջակցության կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը հայտարարել է 2250 թուրքական ապրանքները իրանականով փոխարինելու մասին, հայտնում է Mehr-ը:
«Թուրքական պատժամիջոցների կապակցությամբ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից ներմուծվող 2 250 ապրանքներ»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Նա նշել է, որ սա իրանցի արտադրողների համար լավ հնարավորություն է:
Նրա խոսքով՝ Հայաստանի հաջորդ քայլը կդառնա նաև Իրանից իրեն անհրաժեշտ հումքի մատակարարումը, տեղեկացնում է News.am-ը: