2021-01-10 12:12
Լրատվական գործակալություններ
0
Ամբերդ ամրոց և Քարի լիճ գնալ հնարավոր չէ․ որոշ ճանապարհներին էլ առկա է մառախուղ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա