Վաշինգտոնն անցնում է ուժեղացված հսկողության՝ կապված Բայդենի երդմնակալության հետ

Վաշինգտոնն անցնում է ուժեղացված հսկողության՝ կապված ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության հետ: Վաշինգտոնը պատրաստվում է Ազգային գվարդիայի հազարավոր հավելյալ զինծառայողների ընդունել, որոնք կմասնակցեն իշխանության փոխանցման ժամանակ կարգի պահպանմանը: Այս մասին, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի ԺՊ Ռոբերտ Կոնտին:

Ազգային գվարդիայի ավելի քան 6 հազար զինծառայողներ են ծառայության անցել Վաշինգտոնում և Կապիտոլիումում այն պահից ի վեր, երբ հունվարի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել են Կոնգրեսի շենքը:

Այս տարի զգուշության միջոցները ներառում են Կապիտոլիումի շրջանում փողոցների մեծ մասի փակում, փակ գոտի կարող են անցնել միայն օրենսդիրները, նրանց անձնակազմն ու անվտանգության շառայության աշխատակիցները:

Այս շաբաթ ազգային պարկերի ծառայությւոնը հայտնել է, որ Վաշինգտոնի կոթողը փակ կլինի այցելուների համար մինչև երդմնակալության ավարտը: Ազգային պուրակի այլ հատվածներ ևս փակ կլինեն առաջիկա օրերին, տեղեկացնում է News.am: