Թաթոյան․ Սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների խախտումներով

Սյունիքում սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների խախտումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով՝ սամանների որոշման գործընթացը չի կարող այսքան արագ ընթանալ։ Մեզ անհրաժեշտ են հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ։ Մենք չենք կարող մեխանիկական մոտեցնումներով դնել ու մեր սահմանները որոշել։

«Աշխատանքներ են ընթանում ԱԳՆ-ի, Կադաստրի կոմիտեի և ՊՆ-ի հետ, սակայն կան հարցեր, որոնք այժմ չենք կարող հրապարակել»,-նշեց Արման Թաթոյանը։

Նա խոսքով՝ իր հանրային խոսքը մեկ նպատակ ունի՝ ամեն ինչ անել, որ հարցերն ի նպաստ քաղաքացիների իրավունքների լուծվի, տեղեկացնում է Փաստինֆո։