Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել

Ադրբեջանի և Իրանի երկաթուղային ճանապարհների վարչությունների ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը և Սայիդ Ռասուլին երկաթուղային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է «ԱՊԱ»-ն:

Դրանից հետո Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների վարչության ղեկավարը ծանոթացել է Իրանի երկաթուղային ճանապարհների զարգացման կենտրոնի հետ:

Նա ընդգծել է երկու երկրների երկաթուղու աշխատակիցների միջև փորձի փոխանակման և կապերի զարգացման անհրաժեշտությունը, տեղեկացնում է News.am: