2021-01-21 17:27
Լրատվական գործակալություններ
0
Արցախի թեմը նոր առաջնորդ ունի
Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ` ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տ․ Ենովք քահանա Եսայանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։