ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը

ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ նախագահ Ջո Բայդենն անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային ավելի լայն համագործակցության, ինչպես նաև թողարկում պանդեմիայի դեմ պայքարի համար 1,9 տրիլիոն դոլարի չափով ծրագիր:

Աշխատանքի առաջին օրը Բայդենն առաջատար փորձագետ Էնթոնի Ֆաուչիին Շվեյցարիա է ուղարկել և հաստատել, որ չեղարկել է ԱՀԿ-ից դուրս գալու մասին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Դժվարին հանգամանքներում այս կազմակերպությունը միավորել է գիտական և հետազոտական հանրությանը, որպեսզի արագացնի պատվաստանյութերի մշակումը, բուժման և ախտորոշման մեթոդները»,-ասել է Ֆաուչին Ժնևում հանդիպման ժամանակ:

Բայդենը մտադիր է պատվաստել հաջորդ 100 օրվա ընթացքում 100 մլն մարդու, ավելացնել թեստավորումներն ու դիմակների կրումը, ընդլայնել առողջապահության կադրերը, տեղեկացնում է News.am: