Mediaport․ Ջհանգիրյանը կեղծ աճուրդով մեծ հողատարածք է ձեռք բերել

Mediaport-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը 2006թ.-ին իր որդու անունով քաղաքապետարանից կեղծ աճուրդով շուկայականից անհամեմատ ցածր գնով Կ. Ուլնեցի փողում (Մանումենտ) ձեռք է բերել մեծ հողատարածք, որի մի մասի վրա կառուցած առանձնատունը այժմ տալիս է վարձով ՀՀ-ում գործող դեսպանատներից մեկին:

Ջհանգիրյանի մասին մյուս ուշագրավ դրվագներին կանդրադառնանք առաջիկայում, տեղեկացնում է Փաստինֆո: