Զախարովա. Ամերիկացի դիվանագետներին կկանչեն ՌԴ ԱԳՆ՝ կապված երկրի ներքին գործերին միջամտելու հետ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում չարտոնված ցույցերի մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակումները զուտ միջամտություն են երկրի ներքին գործերին, հաղորդում է MK-ն:

«Սոլովյով LIVE» YouTube-ալիքի եթերում գերատեսչության խոսնակը նշել է, որ ԱՄՆ դեսպանատան դիվանագետները այս հրապարակումների կապակցությամբ այժմ կկանչվեն ՌԴ ԱԳՆ:

Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետները կպատմեն, «ինչպես կարող էին նման բան մտածել»: Զախարովան հիշեցրել է, որ ԱՄՆ դեսպանատունը «ոչ միայն տպել է երթուղու քարտեզը» ապօրինի գործողությունների համար: Նրա խոսքով՝ իրենք «մի բառակապակցություն են խցկել այն մասին, որ դեպի Կրեմլ երթ է լինելու»:

Զախարովան պնդում է, որ այս փաստը «ընդհանուր առմամբ դուրս է գալիս ցանկացած սահմաններից»: Նա չի հասկանում, արդյոք դա խթա՞ն է, մարտահրավե՞ր, ուղեցու՞յց, թե՞ հրահրում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր `չարտոնված ցույցերի մասին գործողությունների մասին ԱՄՆ դեսպանության հրապարակումներին: Մոսկվան նշում է, որ արմատական տարրերին հրահրելու փորձերը բացասական հետևանքներ կունենան երկկողմ հարաբերությունների համար, տեղեկացնում է News.am: