Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի մասին

Ադրբեջանը դատի է տալիս Հայաստանի Հանրապետությանը՝ համարելով, որ ՀՀ գործունեության հետևանքով կոնկրետ անձանց իրավունքները խախտվել են։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցում նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը, անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, որ պահանջելու են ՀՀ-ի կողմից հասցված նյութական վնասի փոխհատուցում, նշել է, որ Ադրբեջանում փորձում են ձևակերպել իրենց հասցված վնասների ծավալը։

«Բայց իրենց պահանջների մեծ մասն իրավական առումով բավականին խոցելի է»,- նշել է Կիրակոսյանը։

Ներկայացնելով Ադրբեջանի ներկա միջպետական գանգատը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ դրանում ներակայացվել են 44-օրյա պատերազմի, հուլիսյան դեպքերի մասին, խոսվում է նաև դեռ առաջին պատերազմից եկող անհետ կորածներից եկող խնդիրների մասին։

«Սա Ադրբեջանի կողմից փորձ է հավասարության նշան դնել, որ իրենք էլ են ունեցել անհետ կորածներ»,- նշել է Կիրակոսյանը։

Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը ստացել է գանգատը և ուսումնասիրում է։

«Մեր կողմից հստակ հակափաստարկներ կան, որոնք կներկայացվեն»,- նշել է Կիրակոսյանը, տեղեկացնում է ArmeniaToday.news։