127 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 166 036

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 127-ով և դարձել 166 036։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 538 (-55) մարդ, կատարվել է 636 765 թեստավորում (+1 953), առողջացել են վարակվածներից 154 708-ը։ Գրանցվել է մահվան 3 039 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 751, տեղեկացնում է Sputnik Armenia ։