Արտակ Զաքարյան․ 2,5 տարում իշխանությունը բազմաթիվ լուրջ սխալներ է թույլ տվել

2,5 տարում գործող իշխանությունը պաշտպանության ոլորտում բազմաթիվ լուրջ սխալներ և բացթողումներ է թույլ տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հայտարարությունները, որոնք արվել են և՛ քաղաքական դաշտում, և՛ դիվանագիտական հարթակում, պատճառ են դարձել, որպեսզի հակառակորդը մասշտաբային մարտական գործողություններ վերսկսի: «Նրանք ձախողել են բազմաթիվ ուղղություններ: Մասնավորապես, լուրջ բացթողումներ են թույլ տվել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման համար մոնիթորինգի մասով: Այդ հանգամանքին ՊՆ-ն պատշաճ ուշադրություն չի դարձրել»,-նշեց Զաքարյանը, տեղեկացնում է News.am: