Էրդողանն իր էջում տեղադրել է Կարաբեքիր փաշայի դիմանկարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Telegeram–ի իր էջում տեղադրել է Կարաբեքիր փաշայի դիմանկարը, որն արված է 1922 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի որբ մնացած երեխաների կողմից։

Թուրքիայի նախագահը նկարը տեղադրել է և հարցրել , թե արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են դիմանկարի պատմությանը։

Նկարի տակ Թուրքիայի նախագահը փորձել է Քազըմ Քարաբեքիր փաշային հումանիստ և երեխա սիրող ներկայացնել և շեշտել է, որ այդ դիմանկարը որբ երեխաներն են նվիրել իրենց խնամակալությունն ստանձնած Կարաբեքիր փաշային։

Մեր կողմից ավելացնենք, որ նշված դիմանկարի տակ գրված է, որ այն նվեր է Տրապիզոնի հայ որբերի կողմից «որբերի հայր» Քազըմ Քարաբեքիրին։

Այսինքն, Էրդողանը Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ երեխաներին օգտագործում է Կարաբեքիրին մարդասեր ներկայացնելու համար, տեղեկացնում է News.am։