ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վերականգնման դինամիկ աճ ենք ակնկալում
2021 թվականին մենք վերականգնման դինամիկ աճ ենք ակնկալում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում: Այս մասին Մոսկվա - Բիշքեկ - Երևան - Մինսկ - Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը:
Նրա խոսքով` Միության երկրները կորոնավիրուսային ճգնաժամից դուրս են եկել նվազագույն տնտեսական կորուստներով:
«Դրան նպաստել են ԵԱՏՄ պետությունների կողմից բիզնեսի աջակցության միջոցառումները, ինչպես նաև Միության մակարդակով սահմանափակող միջոցառումների ընդունումը ներքին շուկաների պաշտպանության համար: Ճգնաժամից ամենաշատը տուժել է ծառայությունների և զբոսաշրջության ոլորտը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ԵԱՏՄ առաջնահերթ խնդիրները 2021 թվականի համար, ըստ Ժակսլիկովի, համագործակցության և լոգիստիկայի զարգացման, խոչընդոտների վերացման և տնտեսության թվայնացման հարցերն են: