173 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 166 901

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 173-ով և դարձել 166 901։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 750 մարդ (-234), կատարվել է 646 563 թեստավորում (+1 767), առողջացել են վարակվածներից 157 314-ը (+404)։ Գրանցվել է մահվան 3 071 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 766, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։