2021-01-30 13:46
Լրատվական գործակալություններ
0
Իրանում օդային տագնապի ազդանշան է հնչել, էլեկտրաէներգիայի և կապի խնդիրներ են առաջացել
Իրանի տարածքում այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման և ինտերնետ կապի լուրջ խափանումներ են առաջացել:
Լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը հայտնում են էլեկտրաէներգիայի, Թեհրանի օդանավակայանի աշխատանքի խափանման մասին: Իսկ պետական կայքերը, գիշերվանից սկսած, խափանումներով են աշխատում։
Գիշերը Թեհրանում անգամ հակաօդային պաշտպանության օդային տագնապի ազդանշաններ են հնչել մի քանի անգամ: Թեհրան թռչող «Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռն էլ անսպասելիորեն ուղղությունը փոխել է դեպի Բաքու:
Իրանական աղբյուրները հայտնում են, որ մինչ այս պահը դեռ չեն աշխատում Ատոմային էներգիայի գործակալության, Իրանի օդանավակայանների, ոստիկանության կայքերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: