Արցախում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Արցախում հունվարի 30-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով ՝ զինծառայողի աճյունը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հարակից տարածքում։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Թադևոսյանը նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու ՝ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։

«Ադրբեջանական կողմն արգելել է այսօր որոնողական աշխատանքներ կատարել, սակայն որևէ բացատրություն չի տվել, թե ինչի հետ է կապված այդ որոշումը», - ասել է Թադևոսյանը:

Առաջիկա օրերին որոնողական աշխատանքները կվերսկսվեն։

Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր հայտնաբերվել են 1345 զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմիններ և աճյուններ: