Լսումներ են անցկացվում «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով

Փետրվարի 1-ին Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ լսումներ են անցկացվում «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:

Լսումներին մասնակցում են ինչպես խորհրդարանականները, այնպես էլ Կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև տարբեր ՀԿ-ներ, գիտակրթական հաստատություններ:

Լսումներն անցկացվում են խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ, որը լսումները սկսելուց առաջ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակը, տեղեկացնում է News.am: