2021-02-02 12:06
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հայտարարությունը Ղազախի շրջանը գնդակոծելու վերաբերյալ
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 5-ի մոտակայքում, Հայաստանի զինված ուժերը գնդացիրներից կրակահերթեր են արձակել պետական սահմանապահ ծառայության սահմանապահ-մարտական հենակետի վրա՝ Ղազախի շրջանում։
«Բացարձակ սուտ է»,- Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։