Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 8 քաղաքացի

Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 8 քաղաքացի։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց ակցիայի մասնակիցները աթարով լցված ուսապարկեր էին բերել, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս։

Բացի այդ, նրանք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և ադրբեջանական անձնագրի պատկերներով թղթեր նետեցին Ազգային ժողովի շենքի մոտ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում՝ բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: