Խորհրդարանը վերջնականապես հաստատեց Դատական օրենսգրքում աղմկահարույց փոփոխությունները

Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին գործող օրենքների մի շարք փոփոխություններ:

Այդ թվում՝

Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»՝ 83, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 1),

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 99, «դեմ»՝ 8, «ձեռնպահ»՝ 1):