ՔԿ-ի պաշտոնյա․ Աշխատանքը հայրենադավ իշխանություների հետ անհամատեղելի եմ համարում

ՀՅԴ անդամ Հակոբ Հակոբյանն ազատման դիմում է գրել ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից, տեղեկացնում է News.am:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Լինելով ՀՅԴ անդամ՝ իմ աշխատանքը հայրենադավ իշխանություների հետ անհամատեղելի եմ համարում, որի պատճառով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ ազատման դիմում։

Կեցցե Ազատ, Անկախ և Միացյալ #Հայաստանը»: