211 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 167 937

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 211-ով և դարձել 167 937։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 467 մարդ, կատարվել է 661 749 թեստավորում, առողջացել են վարակվածներից 159 577-ը։ Գրանցվել է մահվան 3114 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել (779), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։