Ռոբերտ Քոչարյան․ Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի

Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, հայտարարել է Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Խոսելով Արցախում պատերազմի մասին, Քոչարյանն ընդգծել է Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր, թե՛ տեղեկատվական հարձակումը, թե՛ մարտական գործողությունների սկիզբը։ Սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։

«Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,-հայտարարել է Քոչարյանը։