Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել

Ստեփանակերտի Աստվածամոր մայր տաճարում կայացել է պատարագ, որին մասնակցել են Արցախի իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Սա Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջին առաջնորդական պատարագն էր։ Պատարագին ներկա էր և այն հատուկ հանձնարարություններով հանդիսապետում էր թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նշվում է, որ պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: