Կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրող գիտնականներն Ուհանում հայտնաբերել են «կարևոր բանալիները»

Կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրող գիտնականներն անցկացնում են երկարատև հետազոտություն Չինաստանում և հայտնաբերել են «կարևոր բանալիները», որոնք վերաբերում են Ուհանում ծովամթերքի շուկայի դերին համավարակի բռնկման կապակցությամբ, գրում է Bloomberg-ը:

Նյու Յորքից կենդանաբան Փիթեր Դազակը, որն աջակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաքելությանը, ասել է, որ ակնկալում է, որ հիմնական արդյունքները կհրապարակվեն նախքան փետրվարի 10-ը:

Հետազոտողները ցանկանում են տեղեկանալ՝ ինչպես է SARS-CoV-2 վիրուսը տարածվել Ուհանում, այնուհետև պատճառ դարձել ավելի քան 100 տարվա ընթացքում ամենասարսափելի համավարակի համար: Դազակը նշել է, որ ուսումնասիրությունը կանխագուշակում է շրջադարձային պահ համավարակի հետևանքները մեղմեկու առումով:

Գիտնականների վարկածները, որ վիրուսի տարածումը կարող էր դառնալ Ուհանում Վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի հետևանք, հերքվել է:

Գիտնականներն այցելել են Շի Ժենգլի լաբորատորիան, որը հավաքել և վերլուծել է այդ վիրուսներն ավելի քան 10 տարի:

Աշխատանքն իրականացվել է չինացի գործընկերների հետ մեկտեղ, որոնք օգնել են հետազոտողներին ավելի խորքային ապացույցներ գտնել, հավելել է նա:

Հաջորդող հետազոտությունները հայտնաբերել են վարակման ավելի վաղ դեպքեր մարդկանց շրջանում, որոնք կապ չեն ունեցել շուկայի հետ: Գիտնականներն ավելի խորքային ուսումնասիրություն են կատարել և հայտնաբերել են ավելի «կարևոր ապացույցներ» շուկայի դերի մասին, ասել է Դազակը:

Ընդ որում՝ սննդի շուկան փակ էր և մաքրված վարակման առաջին դեպքերից անմիջապես հետո, սակայն «այն դեռևս բավականին պահպանված է»,-ասել է Դազակը:

«Մարդիկ շտապել են հեռանալ և թողել են սարքավորումը, սպասքը, տեղի ունեցածի հետքերը, և դա այն է, ինչը մենք ուսումնասիրել ենք»,-նշել է նա:

Չինաստանից գիտնականները, որոնք նմուշառում են վերցրել շուկայից, պարզել են տեղը, որտեղ հայտնաբերվել են SARS-CoV-2 ատիպիկ թոքաբորբի հետքերը, պատմել է գիտնականը:

«Այն ամենն, ինչ ես արդեն տեսել եմ, խոսում է այն մասին, որ կան իրական հուշումներ տեղի ունեցածի մասին, և ես հուսով եմ, որ այս ճամփորդության վերջում մենք կկարողանանք համոզիչ բացատրություն տալ դրան»,-եզրափակել է գիտնականը, տեղեկացնում է News.am: