Հայկ Մարությանի խոսնակը` ստուգումների մասին

Երևանի քաղաքապետարանում պարբերաբար ստուգումներ են անցկացվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ այժմ քաղաքապետարանում ստուգումներ է անցկացնում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

«Երևանի քաղաքապետարանում պարբերաբար ստուգումներ լինում են ամենատարբեր պետական վերահսկողական գերատեսչություններից, այդ թվում՝ ՊՎԾ-ից: Ոչ մի արտառոց գործընթաց չկա»,– ասաց Կարապետյանը։

Նշենք, որ ՊՎԾ–ի ստուգումների մասին տեղեկությունը հրապարակել է «Հայկական ժամանակը»` հղում անելով ՊՎԾ ղեկավարի օգնական, մամուլի խոսնակ Դավիթ Դանիելյանին: Վերջինս ասել է, որ ստուգումները սկսվել են դեկտեմբերից, իսկ թե երբ կավարտվեն, դեռ հայտնի չէ: