Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը:

 

Նախորդ նիստում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին: Փաստաբանը միջնորդությունը հիմնավորել էր Դանիբեկյանի թույլ տված հանցագործությամբ (նա հրապարակել էր Գևորգյանի տիկնոջն առնչվող բժշկական գաղտնիքը): Դատավորը միջնորդությունը մերժել էր:

Ավելի վաղ փաստաբանները ներկայացրել էին միանգամից մի քանի միջնորդություններ գործից դատախազներին, այդ թվում գլխավոր դատախազին հեռացնելու մասին: Դատավորն այս միջնորդությունները նույնպես մերժել էր, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ սա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի առանձին վարույթ անջատված մասն է: Ամբաստանյալները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: