Քոչարյանի և մյուսների գործով դատը շարունակվել է փակ դռների հետևում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատը շարունակվել է փակ դռների հետևում:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել, որը վերաբերում է Արթուր Ավագյանին: Ալումյանի խնդրանքով միջնորդությունը կդիտարկվի փակ դռների հետևում, տեղեկացնում է News.am: