ՀՀ իշխանությունը բուհերի ինքնակառավարումը լիկվիդացնող օրինագիծ է ներկայացրել

Օրենսդրական փաթեթով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդում կազմը կսահմանափակվի մինչև 9 մարդ: Այս մասին ԱԺ նիստում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ 5 անդամ կնշանակվի պետական լիազորված մարմնի կողմից, 4-ը՝ բուհի կողմից: Այդպիսով, իշխանությունն ամբողջությամբ չեղարկում է բուհերի ինքնակառավարումը, ինչը, ինչպես կարծում է ոլորտի փորձագետների մեծամասնությունը, հակասում է Սահմանադրությանը: «Բուհերի կառավարման խորհրդում պետական կամ քաղաքական գործիչների անդամակցությունը կարգելվի»,-հավելեց Դումանյանը:

Նախարարը նաև նշեց, որ պետբյուջեից հատկացված կրթաթոշակները կբաշխվեն ոչ թե համալսարաններով, այլ ակադեմիական ոլորտներով: Բացի այդ, բուհեր ընդունվելու մրցույթին կարող են մասնակցել անձինք, ովքեր համապատասխանում են ընդունվելու համար պահանջներին, և ովքեր ունեն որոշ քննական առարկաներից սերտիֆիկատ: «Դիմորդները, որոնք իրավունք ունեն սովորել մի քանի կրթական ծրագրերով, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից, կամ տարբեր բուհերի մեկ ակադեմիական ծրագրով, կարող են ընտրել մեկ բուհ, որտեղ կցանկանան բարձրագույն կրթություն ստանալ»,-պարզաբանեց նախարարը:

Բոլոր մասնագիտությունների համար պարտադիր է մնում հայոց լեզվի քննությունը, տեղեկացնում է News.am: