Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ. ԱՐՅՈՒՆՈՏ ԹԱԹԵՐԸ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՑ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը թերևս միակ ինստիտուտն է, որի վերջին ամիսների գործունեությունը հիշեցնում է Հայկական պետականության գոյության մասին և որը հիմնված է Հայկական շահի վրա:

Մնացած բոլոր պետական ինստիտուտները՝ եզակի բացառություններով, գործում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկման տիրույթում և բովանդակային առումով խորը հակասության մեջ են գտնվում Հայկական շահի հետ:

Այդ իսկ պատճառով, Արման Թաթոյանի անձը հայտնվել է ադրբեջանի բարձրագույն իշխանության թիրախում: Վերջին օրերին ակտիվացել են Արման Թաթոյանին պաշտոնանկ անելու Ադրբեջանից հնչող կոչերը՝ նրան հռչակելով իրենց խոսքերով «խաղաղության» հաստատման, իսկ իրականում՝ Հայաստանի գաղութացման միակ և հիմնական խոչընդոտ ու սպառնալիք:

Հատկանշական է նաև այն, որ Արման Թաթոյանի իրավապաշտպան գործունեությունը թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանական տարբեր խմբավորումների կողմից, և շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ իրենցքայլական ուսապարկերը մտմտում են Թաթոյանից ազատվելու և նրա փոխարեն առավել ադրբեջանասեր փողոցային թափառական ակտիվիստ նշանակելու գաղափարի շուրջ:

Թուրքական և ադրբեջանական գործակալներին ուզում եմ զգուշացնել, որ իրեց արյունոտ թաթերը հեռու պահեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից և չփորձեն 50 մետր շառավիղով մոտենալ նրան՝ անկախ իրենց տերերի կողմից իրենց իջեցված հրամանի կատարման պարտադիրության աստիճանից»։

Panorama.am