«Արմենիան» Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի

«Արմենիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը` ֆեյսբուքյան իր էջում։

«Շաբաթական կիրականացվի 4 չվերթ` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Կանոնավոր չվերթները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերին և բացառապես Մոսկվա կարող են մեկնել միայն COVID -19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում»,–գրել է նա։

Խաչատրյանի խոսքով` չարթերային չվերթերի դեպքում մարտի 1- ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները, տեղեկացնում է Sputnik Armenia։