154 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 168 830

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 154-ով և դարձել 168 830։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 066 (-19) մարդ, կատարվել է 676 431 թեստավորում (+2 893), առողջացել են վարակվածներից 160 838-ը (168)։ Գրանցվել է մահվան 3 138 դեպք (+3)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 788, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։