Պեսկով․ ԶԼՄ-ները խեղաթյուրել են Լավրովի հայտարարության իմաստը

Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերությունների խզման նախաձեռնողը երբեք չի լինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության իմաստը խեղաթյուրել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե տնտեսության զգայուն ոլորտների համար ռիսկեր ստեղծող պատժամիջոցներ լինեն ԵՄ-ի կողմից: Ընդ որում, նա իրավահավասար համագործակցության կոչ է արել Բրյուսելին:

«ԶԼՄ-ները, այնուամենայնիվ, այս սենսացիոն դարձած վերնագիրն առանց համատեքստի են ներկայացնում, և դա ԶԼՄ-ների մեծ սխալն է, դա սխալ է, որը փոխում է իմաստը: Իսկ իմաստը նրանում է, որ մենք դա չենք ուզում. մենք ուզում ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն եթե Եվրամիությունը գնա այդ ճանապարհով, ապա, այո, մենք պատրաստ կլինենք, քանի որ պետք է պատրաստ լինել վատագույնին»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ հենց այդ մասին է ասել նախարարը:

«Իսկ իմաստը խեղաթյուրել են, աղավաղվել և այդ աղմկահարույց վերնագիրն այնպես են ներկայացրել, կարծես Ռուսաստանն ինքն է նախաձեռնելու հարաբերությունների խզումը Եվրամիության հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am: