ԱՄՆ Սենատը խռովություն հրահրելու մեջ Դոնալդ Թրամփին մեղավոր չի ճանաչել

Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացը Սենատում ընդամենը հինգ օր տևեց: Ինչպես կանխատեսվել էր, վերջնական դատավճիռն այն էր, որ նախկին նախագահը մեղավոր չէ ԱՄՆ Կապիտոլիումի գրոհը հրահրելու մեջ, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ պատմության մեջ ներկայումս արդեն տեղի է ունեցել նախագահի իմպիչմենթի չորս դատավարություն, և այս գործընթացն, անշուշտ, ամենակարճն էր։

Նախադեպ ստեղծվեց՝ նախկին նախագահի դատավարություն:

Ըստ Reuters-ի, 100 տեղանոց Սենատում առնվազն 17 հանրապետականներ ստիպված կլինեին միանալ 48 դեմոկրատներին և երկու անկախ թեկնածուներին՝ ԱՄՆ նախկին նախագահին դատապարտելու համար: Սակայն հանրապետականները սատարեցին Դոնալդ Թրամփին, տեղեկացնում է News.am: