Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ԶՈՀԵՐԻ ՄԵՂՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՆԱԵՎ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԽՂՃԻՆ Է

ԼՀԿ ղեկավարի այսօրվա ճեպազրույցը կրկին ընդգծեց իրական արհեստավարժ գործիչների հրամայականը Արցախի հարցով զբաղվելու համար։

ԼՀԿ 2018-ի նախընտրական ծրագրի Արցախին վերաբերող հատվածը և Էդմոն Մարուքյանի ելույթները Արցախի շրջաններում ներդրումների մասին կոգնիտիվ դիսոնանս են առաջացնում։

Դնենք մի կողմ, որ ԼՀԿ պատկերացումները Արցախյան խնդրի հանգուցալուծման մասին գրեթե զերծ են քաղաքական մոտեցումներից և Արցախյան հիմնահարցի լուծման տեսլականից. «Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: ... Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն»։

Երբ պոպուլիստական կերպով քննադատվում է փոխզիջումային բանակցային փաթեթը, բայց գրվում է «Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», հարց է առաջանում կրկին, արդյոք Մարուքյանը հասկացել ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակը, առաջարկված կարգավորման սկզբունքները և այլն։

և վերջում քննիչ հանձնաժողովների մասին։ Ձեռառնոցի է, երբ ԱԺ պատգամավորը, խոսելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողիվի մասին, լրագրողներին է հարցնում . Ու՞ր է զեկույցը։

Պարոն Մարուքյան, դա ես եմ հարցնում ձեզ.

Ու՞ր է ապրիլյանի զեկույցը, որտե՞ղ է ընդդիմադիր խմբակցության վերահսկողությունը, ինչու՞ չեք պահանջում վերջապես հրապարակել այն թե՞ ձեզ էլ էր հետաքրքրում միայն շոուն։

Դուք ձեր տարրական պարտավորությունները ի վիճակի չեք կատարել, էլ ուր մնաց լուրջ խնդիրների հետաքննությամբ զբաղվեք կամ երկիր ղեկավարելու ամբիցիա ունենաք։

Հ.Գ. Հիշեցնեմ, երբ ես և գործընկերներս քննադատում էինք դավադիր կապիտուլյանտի բանակցային ձախողումները, Էդմոն Մարուքյանն իր հրապարակային աջակցությունը հայտնեց Նիկոլին։ Ուստի մեր կորուստների և զոհերի մեղքի մի մասը նաև Մարուքյանի խղճին է։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ