Անուշավան Դանիելյան․ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր համախոհներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։

«Վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր ժողովրդի ապագայի։ Միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Անուշավան Դանիելյանը, տեղեկացնում է Panorama.am։