Ղազինյան․ Եթե գլխավոր շտաբը գործեր ըստ Սահմանադրության, չէինք ունենա Փաշինյան վարչապետ

Եթե գլխավոր շտաբը գործեր Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների սահմաններում, ապա մենք հոկտեմբերի 10 օրվա ընթացքում այլևս չէինք ունենա Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ, կունենայինք որևէ զինվորական մասի նկուղում որպես բանտարկյալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, տեղեկացնում է News.am:

«Իրենք դա պարտավոր էին անել, այլապես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը անձամբ է պատասխանատվություն կրում առնվազն հոկտեմբերի 19-ից հետո տարածքային ու մարդկային կորուստների համար»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ ռազմական ղեկավարությունը տեղեկացրել է, որ մի քանի օրվա ռեզերվ կա պատերազմ վարելու, քաղաքական իշխանությունն, ըստ էության անտեսել է դա. «Քաղաքական ղեկավարությունը դեմ է գնում ռազմական ղեկավարության կրծիքին և ասում է՝ մինչև Ադրբեջանի դրոշի օրը Շուշին չհանձնենք, ոչ մի պայմանագիր չի ստորագրվելու»: