Աշխարհազորայինները միանվագ աջակցություն կստանան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում, որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է ԱՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին: Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։

Այս որոշման ստորագրման արդյունքում ավելի կանոնակարգված պայմաններում կուսումնասիրվեն աջակցություն չստացած աշխարհազորայինների դեպքերը և ընդունված կարգով կտրամադրվի համապատասխան օժանդակություն, տեղեկացնում է Panorama.am: