Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել քաղաքի կենտրոնական փողոցներում

Ժամը 15-ին Ազատության հրապարկում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ Երևանի կենտրոնական փողոցներում ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել: Մասնավորապես, տասնյակ ավտոբուսներով ոստիկաններ են տեղակայված ԱԺ-ի մոտակայքում, Մաշտոցի պողոտայում, Հանրապետության հրապարակում և այլն:

Նշենք, որ 2 ամսվա դադարից հետո շարժումը հանրահավաք է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ լինելու է մեծ հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով, տեղեկացնում է News.am-ը: