Վազգեն Մանուկյան․ Նիկոլն իր թիմում ամեն մեկին մի քանի 10-նյակ հազար դոլար է տվել

Երբ 2018-ին հայտվեց մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց, որ դա այն է, ինչ համար մենք պայքարում էին,ք ՈՉ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նշենք, որ հանրահավաքը մեկնարկեց շեփորի հնչյունների ներքո. Հնչեց այն մեղեդին, որը հնչում էր 1988-ի ղարաբաղյան շարժման ժամանակ:

«Ասում են՝ մեզ խաբեցին: Ոչ, չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ինչ են գրում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Ի՞նչ ունենք մենք հիմա 3 տարի հետո. Ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմականհաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից: Սրանք մտածում են՝ գնան քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերություն կլինի: Ոչ, դա ընկերություն չի, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակլում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց. «Մենք այսպիսի պետության մեջ էին քուզում ապրե՞լ: Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ: Մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ: Բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերացա՞վ: Ինձ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ամեն մեկին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլից»: Կստուգենք, ճիշտ է թե ոչ»:

Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ. «Բայց դրա համար կա նախապայման, այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո նոր կսկսվեն իրական քայլերը: մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ դրա վրա պետք է կառուցենք մեր երազած պետությունը:Եթե ՆԻկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորից մի նոր Նիկոլ կառաջանա»:

Նշենք, որ այս պահին Երևանում ուժեղ ձյուն է տեղում, տեղեկացնում է News.am: