Առաջիկայում կգումարվի համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջիկայում կգումարվի համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում, այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։

 

«Առաջիկայում մենք գումարելու ենք համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում։ Այս պահից սկսած այդ ֆորումի նախապատարստական աշխատանքների մեկնարկը տրվում է։ Այդ ֆորումում մեկտեղվելու են ռեսուսրներ, գաղափարաներ, ծրագրեր, առաջարկներ, և ձևակերպվելու է համահայկական նոր օրակարգ՝ ազգային վերածննդի ծրագիր։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մեր բոլորի գլխավոր երազանքը սրան հեռացնելը չէ, մեր բոլորի երազանքը հզոր Հայաստան ունենալն է, առաջատար գիտությամբ, զարգացած տնտեսությամբ, ժամանակակից բանակով ազգային պետություն։ Դրան հասնելու համար կա մեկ խոչընդոտ՝ Նիկոլ Փաշինյան»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Lragir.am։