«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՑԵՆԱՐԸ ԵՎ ԴԱՎԱԴԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ՝ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆՀԱՅՏ Է»

Դեմքի կաշիները հաստացրած, անբարոյական իշխանական քարոզիչները չեն դադարում մարդկանց կրկին խաբելու և մանիպուլացնելու փորձերը՝ լվալու համար իրենց արյունոտ ձեռքերը։

Ժողովուրդ ջան,

Պարզ և սխեմատիկ կներկայացնեմ, թե ինչ էր լինելու, եթե իրականացվեր Սերժ Սարգսյանի սցենարներից մեկը, և ինչ եղավ դավաճանի պատճառով։

1. Սերժ Սարգսյան - 1՝ միջանկյալ կարգավիճակ

- Արցախի միջանկյալ կարգավիճակ, եղածից բարձր՝ de facto + ։

- Անվտանգության միջազգային երաշխիքներ

- Արցախի մասնակի միջազգայնացում

- 5 շրջանի վերադարձ

- Քելբաջարը և Լաչինը՝ հայկական վերահսկողության ներքո

- Շուշին և Հադրութը՝ հայկական

- Առանց Թուրքիա

- Մարտունակ բանակ

2. Սերժ Սարգսյան - 2՝ վերջնական կարգավիճակ

- Արցախի անկախություն (վերջնական ինքնորոշում առանց սահմանափակումների)

- Անվտանգության միջազգային երաշխիքներ

- Արցախի ամբողջական միջազգայնացում

- 7 շրջանի վերադարձ

- Ցամաքային սահման Արցախի և Հայաստանի միջև

- Շուշին և Հադրութը՝ հայկական

- Առանց Թուրքիա

- Մարտունակ բանակ

3. Դավադիր պատերազմի արդյունք՝ ազգային աղետ

- Արցախի կարգավիճակի բացակայություն

- 7 շրջանների կորուստ

- Արցախի ևս 2 շրջանի օկուպացիա

- Շուշին և Հադրութը ադրբեջանական

- Լաչինի նեղ միջանցք

- 5000-ից ավել զոհ

- 10 000 վիրավոր

- 2300 անհետ կորած

- Մոտ 200 ռազմագերի

- Թուրքիայի ներկայությունը Արցախում

- Ոչ հայանպաստ տրանսպորտային ծրագրեր

- Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստներ

- Ջախջախված բանակ

Տարբերությունները չնկատելու համար պետք է կամ անբարո սրիկա լինել, կամ էլ անհույս անուղեղ։

Առաջին դեպքում ՝ շուտով կպատժենք, երկրորդ դեպքում՝ շուտով կբուժենք, նոր կպատժենք։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ