ՌԴ ՊԴ պատգամավոր․ Փաշինյանի հայտարարությունները վկայում են նրա ոչ կոմպետենտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած «Իսկանդեր» հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին, РИА Новости-ին ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական խայթող իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդերների» օգտագործման և դրանց «հին» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են տիրապետում պատերազմի և խաղաղության հարցերին, գիտեն, որ սա 21 դարի զենքն է, ամենալավ ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է: «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագիրը Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում», - ասել է Սաբլինը:

«Սորոսի մեթոդականները հուսախաբ են անում Փաշինյանին: Բայց դա միայն նրա ոչ կոմպետենտությունը չէ: Սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես փողոցը, օտար, թշնամական սցենարով հնչող գեղեցիկ կարգախոսների ներքո, իր երկիրը կործանող մարդուն բերում է իշխանության: Դրանում ոչ միայն Հայաստանի քաղաքացիները կարող էին համոզվել», - հավելել է պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am: